Արևմուտքը Զելենսկու ձեռքերով սանձազերծեց երրորդ համաշխարհային պատերազմը. Ասադ

Արևմուտքն արդեն երրորդ համաշխարհային պատերազմ է վարում՝ Վլադիմիր Զելենսկու ձեռքով և պրոքսի ձևաչափով, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։

«Ես կարծում եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմն ընթանում է, սակայն ձևով տարբերվում է։ Նկատի ունեմ, որ համաշխարհային պատերազմները նախկինում ավանդական էին: Մի քանի պետությունների բանակներ գործել են մի քանի այլ պետությունների դեմ։ Այժմ այս իրավիճակը գոյություն ունի, սակայն ժամանակակից զենքի, հատկապես միջուկային զենքի պատճառով ավանդական պատերազմից զսպող ուժ կա, ուստի պատերազմներն ընթանում են պրոքսի պատերազմի ձևաչափով»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ասադը:

Վլադիմիր Զելենսկին այժմ պատերազմ է մղում Արևմուտքի անունից իր նացիստական ​​բանակի հետ, ասել է Սիրիայի առաջնորդը։

«Այդ նույն բանակի ահաբեկիչները Սիրիայում և այլ շրջաններում գործում են Արևմուտքի անունից»,- ասել է նա։