Ասադը նշել է Էրդողանի հետ հանդիպման պայմանները

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մարտի 16-ին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կհանդիպի միայն Սիրիայի Արաբական Հանրապետությունից թուրքական զորքերի դուրսբերումից հետո:

«Էրդողանի հետ հանդիպումը կապված է մի փուլի ձեռքբերման հետ, երբ Թուրքիան պատրաստ կլինի հստակ ձևով և առանց որևէ անորոշության թուրքական զորքերի ամբողջական դուրսբերմանը Սիրիայի տարածքից, ահաբեկչությանն աջակցության դադարեցմանը և իրավիճակի վերադարձին այնպիսին, ինչպիսին եղել է Սիրիայում պատերազմից առաջ։ Դա միակ տարբերակն է, որի դեպքում կարող է կայանալ իմ հանդիպումը Էրդողանի հետ», — ասել է նա «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում։

Սիրիայի առաջնորդը հարց է հնչեցրել, թե որն է հանդիպման արժեքը, եթե այն Սիրիայում պատերազմի վերջնական արդյունքի չի հանգեցնի:

Նա կարծում է, որ Թուրքիան բացասական դեր է խաղացել Սիրիայի պատերազմում՝ աջակցելով այն կազմակերպություններին, որոնք Դամասկոսը համարում է ահաբեկչական, և սիրիական տարածք մտցնելով իր զորքերը։ Բացի այդ, Ասադը Թուրքիային օկուպանտ պետություն է անվանել։