Խնդիրը միայն կարմրուկով հիվանդանալը կամ դրանից առաջացած վտանգները չեն

Մինչ առողջապահության նախարարությունում փորձում են կովիդի կերած փողերը դասավորել, Հայաստանում նոր փող աշխատելու «աղբյուր» է բացվում նոր վիրուսների տեսքով։

Վերջին օրերին հետևողականորեն էլ չեն խոսում կարմրուկից։

Մարտի 13-ի դրությամբ 50 հիվանդ։ Դրանցից 44-ը եղել են չպատվաստված, 4-ը պատվատսված են եղել 1 դեղաչափով, 2-ը 2 դեղաչափով։ Համաձայն պատվաստումների ազգային օրացույցի կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ (ԿԿԽ) պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար։ Փաստացի ստացվում է, որ պատվաստումների ընդգրկվածության մակարդակի նվազման պայմաններում կարող են գլուխ բարձրացնել նաև կարմրախտն ու խոզուկը։

Ակնհայտ է, որ այլևս խնդիրը միայն կարմրուկով հիվանդանալը կամ դրանից առաջացած վտանգները չեն։ Խնդիրը ստանում է լրիվ ուրիշ բարդություն։ Նման ցածր ընդգրկվածության մակարդակի, ինչպես նաև ակտիվ միգրացիոն երևույթների ֆոնին հնարավոր է դառնում այլ վարակների, օրինակ պոլիոմիելիտի ներբերման, տարածման և հետագա համաճարակի զարգացման վտանգը։

Բայց կառավարիչներն ամեն ինչի լուծման ձևը գտել են, չասել՝ կմոռանան, կանցնի կգնա։ Սա էլ այն դեպքում, որ ըստ շրջանառվող լուրերի՝ կարմրուկը տարածվել է բուժհաստատություններից մեկից, որը կապ ունի առողջապահության նախարարի հետ։ 

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից