Ամենամեծ սպառնալիքը 31 տրիլիոն դոլար պարտքն է, ոչ թե Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը. ամերիկացի սենատոր

Սենատոր Ռոջեր Մարշալն ասել է. «ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե Իրանը, Ռուսաստանը, Չինաստանը կամ Հյուսիսային Կորեան են, այլ 31 տրիլիոն դոլար պետական պարտքը»:

ԱՄՆ Սենատի բյուջետային հանձնաժողովում ունեցած ելույթում, Մարշալն ասել է. «Ջո Բայդենն իր նախագահության առաջին 20 ամիսների ընթացքում ծախսել է ավելի շատ գումար, քան ԱՄՆ մյուս նախագահները»:
Մարշալը հավելել է. «Բայդենի վարչակազմի օրոք էներգիայի գներն աճել են ավելի քան 37%-ով, բնակավայրերի ջեռուցման էներգիայի գինն ավելի քան 52%-ով, էլեկտրաէներգիան՝ ավելի քան 23%-ով, բենզինը ավելի քան 45%-ով, իսկ սննդամթերքը՝ ավելի քան 19%-ով։ Միաժամանակ քաղաքացիների եկամուտները չեն համապատասխանում գնաճին»։