Բրիտանիան Մոլդովային և Վրաստանին կտրամադրի 10,5 մլն ֆունտ՝ «արտաքին միջամտությանը» դիմակայելու համար

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին մարտի 16-17-ին Մոլդովա և Վրաստան նախատեսված այցերի ընթացքում կհայտարարի այդ երկրներին 10,5 մլն ֆունտ սթեռլինգ (մոտ 12,6 մլն ԱՄՆ դոլար) հատկացնելու մասին՝ «արտաքին միջամտությանը» դիմակայելու համար, վկայակոչելով Բրիտանիայի կառավարությունը՝ գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քիշնևում արտաքին գործերի նախարարը կհայտարարի կառավարության՝ այդ չարամիտ միջամտության հանդեպ Մոլդովայի կայունության ամրապնդման պլանների մասին՝ 10 մլն ֆունտ ստերլինգ հատկացնելու միջոցով, տնտեսական և կառավարման բարեփոխումների, ինչպես նաև էներգետիկ սեկտորի համար։ Վրաստանում Քլևերլին կհետաքրքրվի, թե ինչպես է Միացյալ Թագավորության հետ համագործակցությունն օգնում դիմակայել ռուսական խափանարար միջամտությանը, ներառյալ համագործակցությունը պաշտպանության և կիբերանվտանգության ոլորտներում։ Վրաստանում դեմոկրատիան ամրապնդելու գործին օգնելու համար Միացյալ Թագավորությունը կհատկացնի 500 հազար ֆունտ՝ 2024 թ. ազատ և արդար ընտրությունների համար պայմաններ ստեղծելու նպատակով՝ դրանք պաշտպանելով արտաքին միջամտությունից»,- նշվել է Բրիտանիայի կառավարության կայքում տեղադրված հայտարարությունում։