Վոլոդինը Ալենի նվերը հետ է վերադարձրել․ 168.am
168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինին թանկարժեք նվեր է ուղարկել: Նպատակն ու առիթը մոտ ժամանակներս մանրամասն կներկայացնենք: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Ալեն Սիմոնյանի այդ նվերը Վոլոդինը հետ է վերադարձրել:
Ի դեպ, ասում են, որ ռուսական կողմը ՔՊ-ականներից հատկապես Սիմոնյանին հանդուրժել չի կարողանում: Պատճառն, ըստ օդում կախված լուրերի, այն է, որ վերջինս շատ ճկուն կերպով վերջերս «թռել է ռուսներից»: Ավելին, նույնիսկ նեղ զրույցներում նշում է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում չի ապրելու, այլ ԱՄՆ-ում:
Փաստորեն, «марш-бросок»-ը վերջերս է տեղի ունեցել, որովհետև մինչև վերջերս նա դեռ Ռուսաստանում էր «թաքնվում»:
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը 44-օրյա պատերազմից հետո՝ 2020թ. նոյեմբերին ուղիղ եթերում հայտարարել էր, որ ֆեյքերի բանակը, որը հայհոյում է զոհված զինվորների մայրերին, քույրերին, հարազատներին, ղեկավարող Ալեն Սիմոնյանը թաքնվում է Մոսկվայում։
«Խայտառակ կապիտուլյացիայի ակտը սպասարկող ֆեյքերի բանակի մասին եմ հիմա խոսելու, այդ վիժվածքների մասին, վիժվածք դավաճանների, ովքեր այսօր ՖԲ-ում տարբեր տեսակի ֆեյքերով, համակարգված հայհոյում են զոհվածի ծնողներին, Արցախի մեր հարազատներին, Արցախի մեր ընկերներին, ովքեր հիմա գտնվում են Երևանում, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, խոսքը վերաբերում է վիժվածք Ալեն Սիմոնյանին, ով փախել է Մոսկվա և հիմա թաքնված է իր ընկերոջ՝ բժիշկ Դավիթ Մաթևոսովենց տանը»,- ասել էր Մալյանը։
Ի դեպ, Լոս Անջելեսում, մասնավորապես՝ Գլենդելում, հայերի շրջանում շատերն էին խոսում Ալեն Սիմոնյանի բիզնես նախաձեռնությունների և հետաքրքրությունների մասին: