Երևանում մինչեւ 7.-7.5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում աղետալի հետեւանքներ կլինեն. ԱԻ նախարար

Երևանում մինչեւ 7-7,5 մագնիտուդով երկրաշարժ կարող է տեղի ունենալ, ինչը կբերի աղետալի հետեւանքների։

Այս մասին այսօր՝ մարտի 15–ին, խորհրդարանում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ հավելելով․

«Հաշվի առնելով նաեւ Խորհրդային միության ժամանակ կառուցված բազմաբնակարանային շենքերը, ու նաեւ այն փաստը, որ մեր քաղաքացիները վատ սովորություն ունեն շենքում որոշակի փոփոխություններ անելու, ինչն ազդում է շենքերի սեյսմակայունության վրա»։

Աղբյուր՝ News.am