Չավուշօղլուն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Տեղեկանում ենք երկրների գերատեսչության տարածած հաղորդագրություններից։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սևծովյան «հացահատիկային գործարքը»։

Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների և հեռանկարների շուրջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Նշենք, որ ՌԴ փոխարտգործնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան հացահատիկի գործարքը երկարաձգել է 60 օրով: