Մեկնարկել են Պուտին-Ասադ բանակցությունները

Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակցությունները։

Այդ մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։ Ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, բանակցությունների հիմնական թեմաները Թուրքիա-Սիրիա երկկողմ և Թուրքիա-Ռուսաստան-Իրան-Սիրիա քառակողմ բանակցությունների հարցերն են։