Պապիկյանը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենին ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները

«Մարտի 13-ին ընդունել եմ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին,- գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:- Հյուրի խնդրանքով ներկայացրել եմ տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»: