Արդյո՞ք այդ վնասը միայն ֆինանսատնտեսական արտահայտմամբ է․ իսկ մահե՞րը

Որոշե՞լ էին փող աշխատել համաճարակի ընթացքում, ամենախոցելի ոլորտում։ Այն ժամանակ երբ դեղի, թթվածնի, բուժօգնության կարիքն ունեին հազարավոր ՀՀ քաղաքացիներ։

Բայց արդյո՞ք այդ վնասը միայն ֆինանսատնտեսական արտահայտմամբ է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ արվում է այդպես ներկայացնելու համար։ Իսկ մահե՞րը։ Այդ շրջանում մահացած հազարավոր քաղաքացիները, ովքեր մնացին առանց բավարար թթվածնի, դեղերի և պատշաճ բուժօգնության։

Ի՞սկ միգուցե այսքան մահեր չլինեին և Հայաստանն էլ բարձր մահացության առաջին հորիզոնականները չգրավեր ճիշտ կազմակերպման դեպքում։ Միգուցե թթվածնի, տեղի խնդիր ամենևին էլ չլիներ, եթե ֆինանսական շահը չստիպեր պատճառ դառնալ հազարավոր հայերի մահվան։

Հանրությանը հաշտեցրել էին մահվան, այդպես էլ չպարզաբանելով մահվան իրական պատճառներն ու հանգամանքները (չէր իրականացվում պաթանատոմիական հետազոտություններ)։ Ասում էին՝ դե կորոնա է, տենց էլ պիտի լինի։ Բայց, ոչ, ոչ մի բան տենց չպիտի լիներ, ոնց եղավ։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից