Կարճ՝ Covidgate-ի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կարճ՝ Covidgate-ի մասին:

  1. Բյուջեն փո՞ղ է կորցրել այդ տարիներին: Կռահելի էր, տեսանելի էր, աներկբա էր:
  2. Ոմանք այդ փողը մեջ-մե՞ջ են արել: Մամուլը գրում էր այդ մասին վաղուց:
  3. Նիկոլին հիմա՞ էր պետք նման շոու: Այո, որ մի կողմից «հակակոռուպցիոն պայքարի» օբյեկտիվություն խաղա՝ մի քանի ուսապարկ զոհաբերելով, մյուս կողմից՝ շեղի թեմաները Արցախի վերջնական հանձնումից:

Բայց…

Փողից ավելի մեծ ու անդառնալի կորուստներ էին 10 000-ից ավել մահերը, որոնց մի զգալի մասը հենց Նիկոլի մեղքով են, քանզի նա էր, որ սահմանադրության բռնաբարման խաթր շարունակում էր բազմամարդ հավաքները, բուկլետաբաժանումը և դիտավորյալ ուշացնում կառանտինը:

Թե չէ Ավինյան, Թորոսյան, եսիմ ինչ…

Ուստի, այո, կովիդի գործով մարդիկ պետք է դատվեն, փողն էլ կվերականգնվի, գուցե:

Բայց քանի դեռ Նիկոլը չի նաև այս քրեական գործի հիմնական մեղադրյալը, մնացածը ներոհմակային գզվռտոցներ են և հանրային ոշադրության մանիպուլյացիաներ»։