Դեսպան Քվինն առիթ ունեցավ տեսնել Հայաստանի վեհասքանչ լեռները

Վայոց Ձոր և Սյունիք իր առաջին այցի ընթացքում դեսպան Քվինն առիթ ունեցավ տեսնել Հայաստանի վեհասքանչ լեռները, այցելել Հայաստանի ճարտարապետական ժառանգության եզակի կոթող հանդիսացող Նորավանք վանական համալիր, վայելել հայկական հյուրասիրություն «Հին կամուրջի» հյուրընկալ հարկի տակ և զմայլվել Գորիսի «Կանանց ռեսուրս կենտրոնի»՝ բրդից արվեստ ստեղծող վարպետների անկրկնելի աշխատանքներով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։