«Պահապանիր մեզ, տեր Աստված». Եվրախորհրդարանում սարսափելի ապագա են կանխատեսել Եվրոպայի համար

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ցանկանում են սեպ խրել Եվրոպայի և Չինաստանի միջև, «Թվիթերի» իր էջում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միք Ուոլեսը

«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ԵՄ-ին համոզում են, որ Չինաստանը սպառնալիք է նրա անվտանգությանը․ Չինաստանին, որը 40 տարվա ընթացքում ոչ մեկի վրա ռումբ չի նետել։ ԱՄՆ-ը փորձում է սեպ խրել Չինաստանի և Եվրոպայի միջև, և եթե մենք գնանք այդ ճանապարհով, Աստված թող փրկի Եվրոպային: Տեր Աստված, պահպանիր մեզ բոլորիս», – հրապարակել է նա։