Արման Թաթոյանը Ստրասբուրգում Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նստաշրջանին է մասնակցել

Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) կարևոր դեր ունի ոստիկանության մարմիններում, հոգեբուժարաններում և ազատությունից զրկման այլ վայրերում խոշտանգման ու վատ վերաբերմունքի այլ ձևերի դեմ պայքարի հարցում: Այս շաբաթ կոմիտեի հերթական նստաշրջանն էր Ստրասբուրգում:

Ինքս, լինելով կոմիտեի անդամ, Հայաստանի Ամերիկյան համալսարանում մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի վերաբերյալ առարկաները և լսարանում քննարկումներն անմիջականորեն կառուցում եմ կոմիտեի ժամանակակից պրակտիկայի վրա` նպատակ ունենալով սովորողներին տեսական գիտելիքներից բացի զինել նաև գործնական հմտություններով:

Համալսարանների ու մյուս կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում ու հետազոտական աշխատանքներում պետք է տեղ գտնեն կոմիտեի կանոնները: Դրանք հիմնված են Խոշտանգման կանխարգելման եվրոպական կոնվենցիայի անդամ երկրներ այցերի վրա»: