Երևանի փոխքաղաքապետի ձերբակալությունը` նախազգուշացում Արսեն Թորոսյանին․ Գագիկ Համբարյան

Քիչ առաջ ձերբակալվել է նախկին ԱՆ նախարար, այժմ քայլիստ երեսփոխան Արսեն Թորոսյանի նախկին տեղակալը` Երևանի ներկայիս փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը… Հակակոռուպցիոն կոմիտեի տարած հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվել է 11 անձ, որոնցից ընդամենը 3-ի անուն-ազգանունների առաջին տառերն ու պաշտոններն էին ներկայացված …

Կարճ կասեմ` կան մարդիկ, որոնք բավական «մոտ» են Արսեն Թորոսյանին և ընդհանրապես, ըստ տրամաբանության նախարարի տեղակալը չէր կարող ինքնուրույն` առանց վերադասի իմացության այս մասշտաբի «գործեր» աներ…

Ինչպես և սպասվում էր, Նիկոլը չէր ներելու Արսեն Թորոսյանի բացահայտումները կապված ՔՊ-ի վարչության անդամների ընտրության կեղծիքները բացահայտելու և հանրայնացնելու, ինչպես նաև ՔՊ-ում սեփական «թիմ» ձևավորելու համար…

Սա դեռ նախազգուշացում էր «Գարդասիլիչին». եթե չսսկվի ու իրեն հանգիստ չպահի, ապա նա էլ կձերբալալվի…

 

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից