Կարճ Տարոն Չախոյանի մասին` մինչև 4-րդ դարը․ Աֆինա Գևորգյան

Որպես ինքնուրույն գիտություն՝ տրամաբանությունը զարգացել է ավելի քան երկու հազար տարի առաջ՝ 4-րդ դարում։

Կարճ Տարոն Չախոյանի մասին` մինչև 4-րդ դարը: Մեջբերում.

«Սերժ Սարգսյան-ի կառավարման տարիներին, երբ նա էր վարում բանակցությունները, նա դա անում էր միջազային հանրության հետ այլ ոչ Ալիևի , և հիմա, երբ բանակցությունները երկկողմանի են, նա կարծում է, որ դա ախալ է և պետք է արվի նույն կերպ, ինչպես առաջ էր»։

Այսինքն, եթե բանակցությունները զարգանում են ի շահ Ադրբեջանի և դրանց արդյունքում Արցախի 75%-ը անցնում է Ադրբեջանին , դա ճիշտ եք համարում, ըստ ձեզ դա բանակցությունների լիարժեք վերջակետն է:

Բանակցությունը իրենից ընթադրում է երկու կողմերի առաջարկների, փաստարկների , հակափաստարկների ընդունումը , մերժումը և իվերջո մեկ ընդհանուր հայտարարի գալը: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, ճիշտ բանակցային գործընթաց վարելու շնորհիվ, Հայաստանը միջազգային ասպարոզում լավագույն կերպով էր ներկայանում` քառօրյա պատերազմի հաղթանակն էլ բացարձակ փաստ է: Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուն պես հայտարարեց, որ բանակցությունները սկսելու է սեփական կետից. շատ լավ հասկացանք, ընդունեցինք, բայց զգուշացրել էր, որ Ալիևն է որոշելու` ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս դնի այդ կետը, զգուշացրել էր, որ ձեր նշած «երկկողմ» բանակցություններում ՀՀ-ի և Ադրբեջանի շահերը ուղիղ կերպով կապված են լինելու Ալիևի քմահաճույքներից: Սա չէ՞ր ձեր «երկկողմ բանակցությունները», սա չէ՞ ձեր վարած քաղաքականությունը, սա չէ՞ ձեր սոցիալ-տնտեսական աճն ու զարգացումը, սա չէ՞ ձեր հավասարությունը:

Պարոն Չախոյան ջան, ինձանից Ձեզ խորհուրդ, երբ նպատակային գնում եք մեկին վարկաբեկելու, աշխատեք ընթացքում ինքներդ Ձեզ չհակասեք, թե չէ շատ խայտառակ երևույթ է ստացվում:

 

Աֆինա Գևորգյանի ֆեյսբուքյան էջից