Դիտարկվել է Հայաստանի դպրոցներում վրացերենը որպես երրորդ օտար լեզու սովորելու հարցը

Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննե Անդրեասյանն առաջարկել է շարունակել եւ ընդլայնել համագործակցությունը՝ երկու երկրների կրթական հաստատությունների միջեւ: Տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։

Քննարկվել է նաև փորձի փոխանակման հնարավորությունը՝ հայկական դպրոցներում վրացերենը որպես երրորդ օտար լեզու ներառելու նպատակով։