Պաշտպանության նախարարն անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ մարտի 10-ին, անակնկալ այցելել է ՊՆ N զորամաս։

Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի մամուլի ծառայությունից, նախարար Պապիկյանը շրջել է զորամասում, հետևել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև ամիսներ առաջ զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց ծառայությամբ, հետևել ուսումնական ծրագրով սահմանված մարտավարամասնագիտական և ֆիզիկական պատրաստության դասընթացներին։

Այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը եղել է նաև զորամասի զորավարժարանում, տեղում ծանոթացել կրակադաշտի հնարավորություններին, ինչպես նաև զրուցել կրակային պատրաստության գործնական պարապմունքներին ներգրավված զինանձնակազմի հետ։