Ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանը

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից:

Նշեմ, որ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է:

Ի՞նչ է անում Հայաստանը:

Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը:

Երկրորդ, ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը:

Երրորդ, տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին:

Գանք առանցքայինին:

Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն` ցույց տալիս նեղացվածությո՞ւնը, ատա՞մ է կրճտացնում, թե այլընտրանքային համակարգի ընտրություն կա:

Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությո՞ւնն է շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով»: