Ադրբեջանի նախագահն ընդունել է Իսրայելի հետախուզության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իսրայել պետության հետախուզության նախարար Գիլա Գամլիելին։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Բաքվի Х գլոբալ համաժողովին, նշվել է, որ միջոցառումը, որին մասնակցում են աշխարհի ազդեցիկ քաղաքական գործիչները, շատ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կազմակերպվել է բարձր մակարդակով, և որ համաժողովը ստեղծել է լավ հնարավորություն արդի հարցերի քննարկման համար։

Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ուղղություններով, նշվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանության բացման կարևորությունը, ինչպես նաև ընդգծվել է այս տարվա փետրվարին նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայել պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հանդիպումը Մյունխենում։ Զրույցի ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն համագործակցության հեռանկարների վերաբերյալ։