Բայդենը պաշտպանության համար ռեկորդային՝ 842 մլրդ դոլար է խնդրել, որից 6 մլրդը՝ Ուկրաինայի համար

Հաղորդվում է, որ Սպիտակ տան առաջարկած 2024 ֆինանսական տարվա բյուջեն կնվազեցնի դեֆիցիտը մոտ 3 տրլն դոլարով և կներառի ռեկորդային 842 մլրդ դոլարի պաշտպանական ծախսեր: Այս մասին հայտնում է ABC News-ը։

Այդ գումարից 6 մլրդ դոլարը նախատեսվում է հատկացնել Ուկրաինային, ավելի քան 37 մլրդ դոլարը՝ միջուկային զսպմանը, իսկ գրեթե 1,2 մլրդ դոլարը՝ Ռուսաստանին ու Չինաստանին հակազդելուն։