Իրանի դեմ Իսրայելը ռազմական գործողություն կսկսի մոտ ժամանակներս․ ԱՄՆ ՊՆ-ը հաստատել է

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իսրայելում վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հաստատել է, որ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունը կսկսվի մոտ ժամանակներս:

Օսթինը հավելել է, որ ԱՄՆ-ը Իրանին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել:

Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն էլ իրենց հերթին հայտարարել են բարդ որոշումներ կայացնելու պատրաստակամության մասին, և Իսրայելի նախագահն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: