Կա՛մ Կլաարը դիտավորյալ «լսեցնում» է, որ Նիկոլը պայմանավորվածություններ ունի, կա՛մ ադրբեջանական մեդիամանիպուլյացիա է․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ադրբեջանական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ալիևը հավատարիմ է կարգավորման գործընթացին,
իսկ Փաշինյանը պարտավորություններ ունի:
Երեկ երեկոյան, սակայն, ԱՊԱ գործակալությունն այս ձևակերպումը, որը դարձավ հայկական մամուլում քննարկման առարկա, վերաձևակերպվել է եւ Նիկոլի պարտավորությունների մասին հատվածն՝ անհետացել։
Կա 2 տարբերակ.
- Կա՛մ Կլաարը դիտավորյալ «լսեցնում» է, որ Նիկոլը պայմանավորվածություններ ունի, այսինքն՝ այն, ինչը մենք ասում ենք ու զգուշացնում ենք:
- Կա՛մ ադրբեջանական մեդիամանիպուլյացիա է»: