ԵՄ-ում Վրաստանին սպառնացել են զրկել աջակցությունից՝ բողոքի ակցիաների ճնշման պատճառով

Թբիլիսիում բողոքի ցույցերի ճնշման և «ոչ ժողովրդավարական միտումների» ֆոնին Վրաստանը կարող է զրկվել Եվրամիության աջակցությունից, կարծում է Եվրախորհրդարանի պատգամավոր Զիգֆրիդ Մուրեշանը:

Անցած տարվա հունիսի 23-ին ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինային և Մոլդովային շնորհվել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Ընդ որում, եվրոպական պետությունների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են Վրաստանին թեկնածու հայտարարել մի շարք պայմանների կատարումից հետո։

«Վրաստանը կարող է զրկվել զգալի աջակցությունից։ Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա, քանի որ մենք նաև ցանկանում ենք, որ մեր կողքին լինեն անվտանգ, կայուն և բարգավաճ պետություններ։ Բայց… եթե նկատելի լինի ոչ ժողովրդավարական միտումների ազդեցությունը Վրաստանում, ԵՄ-ը ստիպված կլինի նվազեցնել իր աջակցությունը», – ասել է եվրապատգամավորը ռումինական Digi 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Թբիլիսիում բողոքի ակցիաներ են՝  կապված են խորհրդարանի կողմից «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի առաջին ընթերցմամբ ընդունման հետ:

Օրենքով՝ շահույթ չհետապնդող իրավաբանական անձինք և լրատվամիջոցները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, եթե նրանց եկամտի 20 %-ից ավելին ստացվի արտերկրից։ Նման կազմակերպությունները պարտավոր են գրանցվել որպես օտարերկրյա գործակալ, հակառակ դեպքում կտուգանվեն։ 

Ըստ իշխանության՝  օրենքը միտված է թափանցիկությանը, քաղհասարակության տեանկյունով՝ այն լուրջ հարված է վրացական ժողովրդավարությանն ու քաղաքական, քաղաքացիական այլընտրանքին։ 

Ի դեպ, աշխարհում առաջինն ԱՄՆ է ընդունել «Oտարերկյա գործակալների մասին» օրենքը՝ 1938 թվականին (Foreign Agents Registration ActFARA). Օրենքը գործում է առ այսօր:

Չգիտես ինչու սույն օրենքը այլ երկրում անվանում են ռուսական օրենք: