Հայաստանը պատվիրել է հնդկական Marg 155/39 ինքնագնաց հաուբիցներ

Հայաստանը «Kalyani Strategic Systems Limited» (KSSL) ընկերության կողմից մշակված MArG 155 մմ/39 ինքնագնաց հաուբիցների փորձարկումներ է անցկացրել՝ նախքան սպառազինությունը պատվիրելը։ Տեղեկությունը հայտնում է «İIndianndian IIndianndianDefence Research Wing» պարբերականը։

Նյութում ասվում է, որ «Kalyani Strategic Systems Limited» ընկերությունը Marg 155/39 ինքնագնաց հաուբիցը մշակվել է 8 ամսում։ Այն արդեն փորձարկվել է հնդկական բանակի կողմից Բալասորում և Պոկրանում։

MArG 155մմ/ 39 ինքնագնաց հաուբիցը մոտ 40 օրվա ընթացքում կրկին փորձարկվել է Հայաստանի պաշտոնյաների ներկայությամբ։ Գործարքը կնքվել է այն բանից հետո, երբ հաստատվել է, որ այն համապատասխանում է հայկական բանակի կողմից սահմանված հրաձգության բոլոր չափանիշներին: