Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ

Մարտի 7-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տեղեկանում ենք կուսակցության մամուլի հաղորդագրությունից։

Քննարկվել են Մասիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքների, Կուսակցությանը վճարվող անդամավճարների հավաքագրման հետ կապված և այլ ընթացիկ հարցեր։