Հայկական մարտական դիրքում ԵԿՄ-ական է մահացել

Հայկական մարտական դիրքերից մեկում ԵԿՄ անդամ է մահացել: Այս տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Այո, արձանագրվել է ԵԿՄ-ականի կենսաբանական մահ: Մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը»,- ասաց Թորոսյանը:

Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Վարդենիսի դիրքերից մեկում: