Ավանի նախկին փոխթաղապետի գործով դատավճիռ է կայացվել

Երև ան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ներսես Պողոսյանի գործով դատավճիռ է կայացրել:

Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը նրան ազատազրկման է դատապարտել 6 ամիս ժամկետով, սակայն պայմանականորեն պատիժը չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան 1 ամիս ժամկետով:

Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով «Զենքի մասին» «օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու և պահելու իրավունք, ինչպես նաև  ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ОС ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող 4 հատ «ТТ» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին վերջինիս Երևան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում: