Գործեր կարելու նուրբ արվեստը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը փաստաբան Աննա Ծառուկյանն է։

Գրեթե հինգ տարի անազատության մեջ գտնվող Վահագն Աբգարյանի դատական նիստերը հատկապես վերջերս պարբերաբար հետաձգվում են անհասկանալի պատճառներով։ Վահագն Աբգարյանի փաստաբան Աննա Ծառուկյանը դրանում որոշակի դիտավորություն է տեսնում։ Ինչո՞ւ են հետաձգվում նիստերը, արդյոք պատճառն այն չէ, որ Վահագն Աբգարյանի շուրջ ստեղծված արհեստական թնջուկը բացվում է ու պարզ է դառնում, որ նրա դեմ հարուցված քրեական գործում մի շարք ապօրինություններ կան։ Փաստաբանը ներկայացրեց այդ ապօրինությունները՝ ասելով, թե պարզ չէ՝ փնթի աշխատանքի՞, թե հատուկ դիտավորության արդյունք են դրանք։

Ի՞նչ նոր բացահայտումներ են սպասում այս դատական գործի հետ կապված։ Աննա Ծառուկյանը որոշակի փակագծեր է բացում։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում