Հայաստանը դիտորդներ է ուղարկում Ղազախստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայաստանը դիտորդներ է ուղարկում մարտի 15-22-ը Ղազախստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշման մեջ ասված է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2023 թվականի մարտի 15-22-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի:
  2. Պատվիրակության անդամների՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման ճանապարհածախսը և ապահովագրության ծախսերը, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից յուրաքանչյուր դիտորդի համար հաշվարկված ծախսերը` համաձայն N 2 հավելվածի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի

Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»։