ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպով

ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի մոտ նախօրեին տեղի ունեցած միջադեպի փաստով․ «Չափազանց մտահոգ ենք Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերով, որը հանգեցրել է զոհերի։ Այս միջադեպը ցույց է տալիս չլուծված խնդիրները բանակցային սեղանի շուրջ լուծելու կարևորությունը։

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։