Ադրբեջանի ՊՆ-ն Ռուսաստանին մեղադրել է «փաստերը խեղաթյուրելու» մեջ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը «փաստերը խեղաթյուրելու և ապատեղեկատվություն տարածելու մեջ»՝ անդրադառնալով Արցախի ոստիկանների վրա Ադրբեջանի ԶՈՒ ահաբեկչական հարձակման մասին այսօր ՌԴ ՊՆ տարածած տեղեկագրին:

«2023թ.մարտի 5-ին՝ ժամը 10: 00-ին, Դուքյանլար բնակավայրի շրջանում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից գնդակոծվել է Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինների աշխատակիցներով ավտոմեքենան։ Բախման հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել է մեքենայում գտնվող մեկ աշխատակից։ Ադրբեջանական կողմից կորուստները՝ երկու զոհ, մեկ վիրավոր։ Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է»,- ասվում է տեղեկագրում։

Հիշեցնենք, մարտի 5-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն խումբը հատել է շփման գիծը և հարձակվել Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ ավտոմեքենայի վրա:
Հարձակման արդյունքում ոստիկանության երեք աշխատակից սպանվել է, մեկը՝ վիրավորվել: