Անկարայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ

ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Սիրիայի քրդական վերահսկողության տակ գտնվող հատվածներ, կատաղեցրել է Թուրքիային։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։

Դեսպանից պարզաբանում են պահանջել, թե ինչ նպատակով է ամերիկացի զինվորականների այցը կատարվել հենց քրդական վերահսկողության տակ գտնվող հատվածներ։