Ադրբեջանական հասարակության ներսում սկսում են լուրջ կասկածներ ի հայտ այդ «բանակի» և դրա «հրամանատարի» իրական կարողությունների վերաբերյալ․ Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախմբի զինված բաշիբոզուկների շարքերից ամեն մի ոչնչացված լուրջ խնդիր է դրա պարագլխի և նրա վերահսկողության տակ գտնվող քարոզչամեքենայի համար։

Մասնավորապես հենց Արցախում այդ բաշիբոզուկների ոչնչացումն անբացատրելի է մնում ադրբեջանական հասարակության համար՝ հատկապես այդ վարչախամբի կողմից «անպարտելի ադրբեջանական բանակ» կոչեցյալի և դրա «հաղթական գերագույն, գլխավոր հրամանատարի» քարոզչական առասպելների ուռճացման ֆոնին։

Ըստ այդմ, նույն այդ հասարակության ներսում սկսում են լուրջ կասկածներ ի հայտ այդ «բանակի» և դրա «հրամանատարի» իրական կարողությունների վերաբերյալ։

Սակայն Բաքվի բռնապետի համար ամենասարսափելին այն է, որ հասարակական տրամադրություններ կարող են փոխվել Հայաստանում և հատկապես Արցախում, քանզի ժամանակակից հիբրիդային պատերազմներում թշնամուն ջախջախում են նախ բարոյահոգեբանական մակարդակում, և հետո միայն ֆիզիկական իմաստով գրավում պայմանական խրամատը։

Իսկ յուրաքանչյուր ոչնչացված բաշիբոզուկ ցույց է տալիս, որ Հայաստանը և Արցախը՝ նաև որպես միասնական հասարակական օրգանիզմ, խոշոր հաշվով չեն հանձնվել բարբարոսների «բարեգթությանը», ինչը մեզ հույս, իսկ թշնամուն սարսափ է ներշնչում։

 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից