Ի՞նչ կատարվում մեզ հետ․ Արմեն Աշոտյան

Ի՞նչ կատարվում մեզ հետ։

Տարածաշրջանում են Հարավային Կովկասով զբաղվող երեք արեւմտյան պաշտոնյա՝ ԱՄՆ եւ Ֆրանսիա ՄԽ համանախագահները + ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Լավրովը նախօրեին այց է կատարում Բաքու։

Հայաստանի դավաճան իշխանությունները Արցախից հրաժարվելու գիծն հետեւողականորեն առաջ են տանում՝ Բաքու-Ստեփանակերտ «երկխոսության» անվան տակ։

Արցախի եւ Ադրբեջանի ներկայագուցիչներն հանդիպում են հումանիտար հարցերի քննարկման շուրջ, ինչը Բաքուն միանգամից շահարկում է՝ քաղաքական օրակարգ առաջ մղելով։

Ադրբեջանը կազմակերպում է արյունալի սադրանք Արցախում։

Ռուսական ՊՆ-ն հաստատում է, որ վերջին դեպքերի պատասխանատուն Ադրբեջանն է, իսկ Արեւմուտքը գերադասում է լռել մեղավորների մասին։

Արայիկ Հարությունյանն էլ այսօր մի հուզառատ ելույթ է ունենում, որով «ադրբեջանական ինտեգրացիայի», դիմադրության, ադրբեջանական հոխորտանքների ու երկկողմ հանդիպման ընթացքի մասին թեմաները խառնում է իրար։

Մենք էլ նստած ազգովի կասկով «վարչապետի» վրա ենք տժժում։

 

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից