Թուրքիայում ավերիչ երկրաշարժից անցել է ուղիղ մեկ ամիս, բայց Թուրքիան դեռ շարունակվում է ցնցվել (տեսանյութ)

Թուրքիայում ավերիչ երկրաշարժից անցել է ուղիղ մեկ ամիս, բայց Թուրքիան դեռ շարունակվում է ցնցվել։ Այսօր կրկին մինչև 4,2 մագնիտուդով մի քանի երկրաշարժ է գրանցվել։

Երկրաշարժից մոտ քսան օր անց Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ քանդման ենթակա է ավելի քան 500 000 շինություն։ Այսօր էլ արդեն պարզ է դարձել, որ Թուրքիայում դեռ շարունակվում է քանդման ենթակա շենք – շինությունների հաշվառումը։ Այսինքն այդ թիվը շատ մեծ է ։

Քանի որ պետական մարմինները շատ վատ են աշխատում, կամ գրեթե չեն աշխատում, օրինակ Հաթայի բնակիչները, ովքեր չեն կարող նստել ու սպասել, թե երբ երկրաշարից ամենաշատ տուժած Հաթայ երբ կժամանեն հաշվառում իրականացնող պետական մարմինները, ստիպված իրենց շենքերի պատերին գրել են հեռախոսահամարները, որպեսզի կապ հաստատեն հետները։ Շատերը այլևս լքել են Հաթայը՝ տեղափոխվել Թուրքիայի այլ նահանգներ, ոմանք երկիրն են լքել։ Իսկական քաոս է տիրում բոլոր ոլորտներում։ Այն շենքերի բնակիչները, որոնոց շենքերը դեռ կանգուն են, բայց կարող են ընդգրկվել քանդման ենթակա ցուցակներում, իրենց շենքերի մոտ հերթապահություն են անում, որպեսզի գողերը, ավազակները չթալանեն։ Այսինքն չկա ոչ մի անվտանգության մարմին տարածքներում, մինչդեռ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի այլ նահանգներից զորք են տեղափոխել, որպեսզի պահպանություն իրականացնեն։

Կարմիր խաչերով շենքերը ենթակա են անհապաղ քանդման։

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից