Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից առանձնատներ և այլ անշարժ գույք բռնագանձելու պահանջ է ներկայացվել. Hetq.am

Hetq-ը գրում է՝ Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային Ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանից և նրա ընտանիքի անդամներից օգուտ Հայաստանի բռնագանձել ապօրինի ծագում ուենցող մի շարք գույքեր և դրամական միջոցներ։ Այդ ցանկում է Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող հայտնի Բաբաջանյան 77/7 հասցեի առանձնատունը (գլխավոր նկարում)։

Հայցապահանջն այսօր Հակակոռուպցիոն դատարանում ներկայացրեց Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը։ Դատական նիստին չէր ներկայացել ո՛չ Տարոն Մարգարյանը, ո՛չ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը։

Ստորև ներկայացնում ենք Տարոն Մարգարյանի և նրա հետ փոխկապակցված անձանցից, ըստ դատախազության, hօգուտ պետությանը բռնագանձման ենթակա ապօրինի ծագում ունեցող գույքն ու դրա ձեռքբերման մանրամասները։

Տարոն Մարգարյանից և կնոջից՝ Գոհար Սարգսյանից դատախազությունը պահանջում է բռնագանձել Ջերմուկ քաղաքում գտնվող առանձնատունը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը` 67 միլիոն 893 հազար դրամ գումար։ Տարոն Մարգարյանը 2007թ.-ին է գնել Ջերմուկի առանձնատունը, որն այն ժամանակ արժեցել է 5 միլիոն 200 հազար դրամ։ Գույքը գնելիս Տարոն Մարգարյանը օրինական եկամուտի մնացորդ չի ունեցել։ Այդ պայմաններում, ըստ դատախազության, այս գույքն ամբողջությամբ հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույք։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։