Իրանի դատարանը վեց ահաբեկիչների մահապատժի է դատապարտել

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի հեղափոխական դատարանը երկուշաբթի օրը մահապատժի է դատապարտել Ահվազի ազատագրման արաբական շարժման վեց զինյալների: ՏԱՍՍ-ը գրում է, որ Tasnim գործակալության տվյալներով, նրանք մեղավոր են ճանաչվել «Բասիջ» զինված խմբավորման երկու մարտիկի, ինչպես նաև մեկ ոստիկանի և մեկ զինվորի սպանության մեջ։

«Ահվազի ազատագրման արաբական շարժումը» 1999 թվականից գործում է Խուզեստան նահանգում։ Կազմակերպությունը Իրանում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն մի շարք պայթյուններից և ռազմական ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծումից հետո։ Գրոհայինները ձգտում են Խուզեստան նահանգն  անջատել Իրանից՝ այնտեղ արաբական պետություն ստեղծելու համար։ Շարժման կենտրոնակայանը գտնվում է Դանիայում և Նիդեռլանդներում։