Հանուն ինչի զոհաբերեցին արցախցի ոստիկաններին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր, Երևանու ավագանու նախկին անդամ, հասարակական գործիչ Սոնա Աղեկյանն է։

Սոնա Աղեկյանն անդրադարձավ նախօրեին ադրբեջանցի դիվերսանտների կողմից Արցախի Հանրապետության երեք ոստիկանների սպանության դեպքին՝ ասելով, որ դա սպասելի էր, ու չնայած որոշ ժամանակ առաջ Հաագայի դատարաը որոշում էր կայացրել պարտադրել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը, Ադրբեջանը ոչ միայն չի բացելու ճանապարհը, այլև ավելի վայրագ քայլերի է անցնելու, որի մեկնարկն արդեն տվել է։ Նման ագրեսիայով Ադրբեջանը մեզ սարսափի մեջ է պահում, որպեսզի հայկական կողմը առանց դիմադրության գնա զիջումների՝ կատարելով Ալիևի բոլոր պահանջները։ «Մենք ամեն օր նման լուրեր ենք ստանալու և Արցախում, և ՀՀ ինքնիշխան տարածքում, ամեն օր կորցնելու ենք տարածքներ ու մեր ազգի կարկառուն ներկայացուցիչներին, քանի դեռ թուրքը ղեկավարում է մեր պետությունը և օրենքներ է ընդունում, որոնք սպասարկում են մեր թշնամիների շահը»,- ասաց հաղորդման հյուրը։

Սոնա Աղեկյանը նաև հաստատեց, որ չի բացառվում՝ այդ դիվերսիան ՀՀ ղեկը զավթած իշխանությունների լուռ համաձայնությամբ է եղել, որպեսզի հերթական անգամ հեղինակազրկեն ռուս խաղաղապահներին ու միջազգային դիտորդների տեղակայման համար հող նախապատրաստեն։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում