Ջերմուկում կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար

Մայիսի 2-12-ը «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի կունենա Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2023» շախմատի միջազգային մրցաշարը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Մրցաշարին կմասնակցեն 10 շախմատիստ, այդ թվում 9 գրոսմայստեր:

ՄԳ Սամուել Սեվյան

ՄԳ Հայկ Մարտիրոսյան

ՄԳ Անդրեյ Եսիպենկո

ՄԳ Ամին Տաբատաբաի

ՄԳ Ս. Լ. Նարայանան

ՄԳ Թայ Դայ Վան Նգուեն

ՄԳ Մանուել Պետրոսյան

ՄԳ Շանթ Սարգսյան

ՄԳ Նոդիրբեկ Յակուբոև

ՄՎ Արթուր Դավթյան

 

Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ: