Ամերիկացի հետախույզը հնարավոր է համարել ապստամբություն Զելենսկու դեմ
Ուկրաինայի զինված ուժերը կարող են «ընդվզել» Վլադիմիր Զելենսկու դեմ ՝ ճակատում ուկրաինական բանակի կրիտիկական իրավիճակի ֆոնին, կարծում է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հետախուզության նախկին սպա Սքոթ Ռիթերը։
«Եթե Զելենսկին շարունակի ռազմական գործողությունները, ապա Ուկրաինայի զինված ուժերը ապստամբություն կբարձրացնեն նրա դեմ, իսկ Ուկրաինան ստիպված կլինի հանձնվել առանց որևէ պայմանավորվածության»,-ասել է նա՝ «Յութուբի» Judging Freedom ալիքին տված հարցազրույցում:
Ռիթերի խոսքով՝ ամռանը Ուկրաինայի զինված ուժերը կարող են մնալ առանց զինամթերքի և այդպիսով հայտնվել անելանելի վիճակում, քանի որ ՆԱՏՕ-ի երկրները չեն կարողանա լրացնել Ուկրաինայի զինված ուժերի «հրետանային սովը»:
«Բոլորին քաջ հայտնի է, թե ինչ է տեղի ունենում, երբ կողմերից մեկի փամփուշտները սպառվում են։ Ուստի քարտերը բացահայտված են, Ուկրաինան արդեն պարտվել է», – նշել է փորձագետը։
Պաշտոնաթող զինվորականը նշել է, որ Վաշինգտոնում Զելենսկուն բազմիցս ահազանգել են, որ արժե բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, նախքան արևմտյան աջակցության ամբողջությամբ սպառվելը։ Ռիթերը կարծում է, որ Կիևի ռեժիմն անխուսափելիորեն մոտենում է փլուզման։