Բրիտանիայից հայտնել են Ուկրաինայում ևս մեկ վարձկանի մահվան մասին
Ուկրաինայի օտարերկրյա լեգեոնի կազմում ծառայած Մեծ Բրիտանիայի քաղաքացին զոհվել է հակամարտության գոտում 2023 թվականի փետրվարին։ Ուկրաինայում բրիտանացի վարձկանի մահվան մասին հայտնել է INEWS թերթը։
ԱԳՆ-ում հաստատել են, որ աջակցել են Ուկրաինայում զոհված բրիտանացու ընտանիքին և կապ են պահպանել տեղի իշխանությունների հետ:
«Անցած ամիս զոհվել է բրիտանացի կամավորը, որը զենք ու պարագաներ էր մատակարարում Ուկրաինայի առաջնագծին», – գրում է պարբերականը:
ԶԼՄ- ների տվյալներով՝ վարձկանը մարտական գործողությունների գոտի է ժամանել 2022 թվականի ապրիլին՝ Լիվերպուլից։