Ֆրանսիայում փորձում են բարձրացնել ասորիների ցեղասպանության հարցը

Ֆրանսիայի խորհրդարանը 1915-18 թվականներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ասորիների կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու օրենսդրական գործընթաց է սկսում։ Սակայն կառավարությունը դեռևս չի աջակցել այդ նախաձեռնությանը։ Գրում է «Էրմենիհաբերը»

Օրենքի նախագիծը կոչ է անում կառավարությանը․ «1915-18 թթ․ օսմանցի պաշտոնյաների կողմից 250 հազարից ավելի ասորիների զանգվածային ոչնչացումը, աքսորն ու մշակութային ժառանգության ոչնչացումը որպես ցեղասպանություն ճանաչել, այս ցեղասպանությունը հրապարակային քննադատել և ամեն տարի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ հիշատակի օր հայտարարել նաև ասորիների ցեղասպանության համար»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում