Մեզ հրամայել են անտեսել դա. ԱՄՆ-ում բացահայտել են Բայդենի մասին սարսափելի ճշմարտությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորցնում է խոսք վերարտադրելու ունակությունը, ասել է Fox News-ի հաղորդավար Թաքեր Կարլսոնը։

«Վերջին տարիներին մենք ցույց ենք տվել միլիոնավոր նման հատվածներ։ Կարող ենք ևս մեկ միլիոն ցույց տալ, քանի որ Ջո Բայդենն ամեն օր այդպես է խոսում։ Այս պահին նա այդպես է խոսում։ Նա կորցնում է խոսելու ունակությունը», – բացատրել է նա:

Նրա կարծիքով՝ Բայդենը բավարար մտավոր և ֆիզիկական ուժ չունի երկիրը կառավարելու համար։ Կարլսոնը պարզաբանել է, որ սա Բայդենի վրա տեղեկատվական հարձակում չէ, այլ միայն դիտարկում։