G20-ի շրջանակում Բլինքենն ու Լավրովը կարճ զրույց են ունեցել

Նյու Դելիում Մեծ Քսանյակի արտգործնախարարների հանդիպման շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարճ զրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Reuters գործակալությունը գրել է, որ պետքարտուղարը Լավրովին կոչ է արել չեղարկել Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու որոշումը, դադարեցնել պատերազմը և սկսել դիվանագիտական երկխոսությունը:

Լրատվականի տվյալով՝ դիվանագետների զրույցը տևել է գրեթե 10 րոպե: Սա 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Լավրովի և Բլինքենի առաջին անձնական շփումն էր: