Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն արժևորվել է հարևան երկրների միջև հարաբերությունների բարձր նշաձողը

Ճանաչողական այցով ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։ Վերջինիս ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ի պաշտոնական կայքէջից։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը նախ շնորհավորել է պարոն Աբեդին Վարամինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իրանի միջպետական հարաբերությունների էլ ավելի զարգացմանը։

Արսեն Այվազյանը նաև բարձր է գնահատել փոխվստահության վրա հիմնված սերտ գործակցությունը Հայաստանում ԻԻՀ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև, ինչը նպաստում է տեղեկատվության փոխանակման և առաջացող խնդիրների արձագանքման օպերատիվությանն ու արդյունավետությանը։

Պարոն Աբեդին Վարամինն իր հերթին  արժևորվել է հարևան երկրների միջև բոլոր մակարդակներում առկա հարաբերությունների բարձր նշաձողը և պատրաստակամություն հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հետ համագործակցությունն ընդլայնել նաև գլխավոր հյուպատոսության միջոցով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, իրավական ոլորտում փոխադարձ օգնությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։