Հայ դիվանագետները հինգ տարի առաջ նույն գործն անում էին հակառակ նպատակով` Արցախը դանդաղ քայլերով տանելով դեպի ինքնորոշման

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր Հայաստանում նշվում է դիվանագետի օրը, որոնց մեջ կան այնպիսիք, ովքեր Արցախն Ադրբեջանին փոխանցելու, ինչպես նաև Հայաստանի տարածքներն օկուպացիայի մատնելու սկզբունքները հստակեցնելուց հետո` այժմ էլ Օմեգա համաստեղության տակ բանակցում են դրանց դետալների շուրջ: Այնինչ հայ դիվանագետները, հինգ տարի առաջ,  նույն գործն անում էին հակառակ նպատակով` Արցախը դանդաղ քայլերով տանելով դեպի ինքնորոշման, իսկ պետության արտաքին անվտանգությունը  բոլորովին այլ տեսք ուներ:

Շնորհավորում եմ մեր իրական դիվանագետներին` մասնագիտական տոնի առթիվ և մաղթում եմ, որպեսզի ազգակործան դիվանագիտությունից երկիրը շուտափույթ վերադառնա ինքնիշխան ու շահակենտրոն դիվանագիտության:

Հ.Գ.

Բազմերես ու անսկզբունք, «դոլարի» դրոշի տակ հանդես եկող դիվանագետներ էլ ունենք, որոնց համար հիմա իդեալական ժամանակներ են: Դա էլ մեր դիվանագիտության բալաստն է»։