«Ուզում եք մեռնե՞լ». ԱՄՆ-ում հարց են ուղղել Լեհաստանին, որը երազում է Ռուսաստանի պարտության մասին

Ռուսաստանին պարտության մատնելու փորձը աշխարհին սպառնում է աղետալի հետևանքներով, հայտարարել է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հետախուզության նախկին սպա Սկոտ Ռիտերը Rebirth of Communism յութուբյան ալիքին տված հարցազրույցում:

«Դուք խոսում եք Ռուսաստանի նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Պատմության ընթացքում ոչ մի միջուկային տերություն չի պարտվել: Մարդիկ պետք է հասկանան, որ Ռուսաստանի պարտության մասին խոսելը նշանակում է ցանկանալ աշխարհի վերջը։ Լեհաստան, եթե լսում ես,  դու իսկապե՞ս ուզում ես մեռնել: Դուք երբեք չեք կարող հաղթել Ռուսաստանին, դա չի լինի», – նշել է նա: