Ո՞վ է պղծում մեր միտքը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։

Երկրորդ համաշխարհայինից հետո լույս աշխարհ եկավ մի տեքստ, որը վերագրում են ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Ալեն Դալեսին։ Այնտեղ գրված է՝ պատերազմն ավարտվեց, և մենք մեր ամբողջ ոսկին, կարողությունը պետք է ուղղենք մարդկանց հիմարացնելու, ստեղծագործական մտքից հետ կանգնեցնելու, հասարակությանը բարոյական նորմերից զրկելու, կեղծարարությունը, նենգութունը, դավաճանությունը մարդկային նորմա դարձնելու համար։ Իրենց ասածը եղավ։ «Երկրորդ կարծիքի» տաղավարում ասաց Լիա Ավետիսյանը` թվարկելով, թե ինչ մեթոդներ են կիրառվել մարդկանց բարոյական արժեքներից շեղելու, միտքը պղծելու համար։

Հայաստանը դարձավ ինքնիշխան, արտասահմանից եկավ մի կին՝ Վիոլետ Գրիգորյանը, որը կազմակերպեց կարմիր խնձորի թաղումը՝ ասելով, թե մեզ այս կարծրատիպը պետք չէ։ Հետո Անի Զախարյանն ասաց, թե աղջիկներին պետք չէ ինչ-որ տարիքից սկսած կուսությունը պահպանել, այնուհետև Լառա Ահարոնյանը սկսեց զբաղվել լեսբիության, մարմնավաճառության քարոզչությամբ։ Գրողը ներկայացրեց այդ քարոզչության տխուր հետևանքները, որոնք բարոյալքում են ազգը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում